Այսօր չորսօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, նա կհանդիպի երկրի քաղաքական ղեկավարության եւ ԵՄ երկրներից Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների հետ: Նշենք, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը մինչեւ Հայաստան ժամանելն այցելել է Վրաստան եւ Ադրբեջան:





