AM
28 Փետրվար 2012 - 06:11 AMT

«Ժողովուրդ». ԲՀԿ Կոտայքի մարզային խորհուրդը որոշել է՝ ում որտեղ առաջադրել

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով երեկ ԲՀԿ Կոտայքի մարզային խորհուրդը որոշել է, թե այդ մարզում ովքեր են առաջադրվելու մեծամասնական ընտրակարգով: Ըստ այդմ` թիվ 25 ընտրատարածքում ներկայիս ԲՀԿ-ական պատգամավոր Մխիթար Հարությունյանի փոխարեն առաջադրվելու է Դավիթ Քոչարյանը, թիվ 26-ում` այդտեղից պատգամավոր դարձած Մելիք Մանուկյանը` նույն ինքը` Շշի Մելոն, թիվ 27-ում ԲՀԿ որոշմամբ առաջադրվելու է Մուրադ Գուլոյանը` Գագիկ Ծառուկյանի խնամին և Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի հայրը, իսկ թիվ 28 ընտրատարածքում` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ Կոտայքի մարզային կառույցի ղեկավար Սմբատ Եղիազարյանը թերթին փոխանցել է, որ իրենց այս որոշումները դեռ պետք է հաստատվեն ԲՀԿ-ում` կուսակցության քաղխորհրդի և համագումարի կողմից: