AM
28 Փետրվար 2012 - 09:31 AMT

Արարատի մարզպետը մտադիր է առավելագույն մասնակցություն ապահովել կայանալիք ընտրություններին

Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը առաջնային խնդիր է համարում կայանալիք ընտրություններին ապահովել առավելագույն մասնակցություն, և որպեսզի ընտրությունները թափանցիկ անցնեն: Այս մասին նա հայտարարել է փետրվարի 28-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում:

Խոսելով մեծամասնական համակարգով պատգամավորների առաջադրման մասին՝ նա նշել է, որ Արարատի մարզից առաջադրվելու են Արայիկ Գրիգորյանը, Մասիսից`Մուրադ Մուրադյանը, իսկ Արտաշատի թեկնածուն առայժմ պարզ չէ:

Արարատի մարզում մեծ ուշադրություն են դարձնում համայնքների սեփական բյուջեների միջոցների հավաքագրմանը, որոնց հաշվին 2011թ իրականացավել է 1 մլրդ դրամի աշխատանքներ:

Համայնքային մարմինների համար մարզպետը կարևոր խնդիր է համարել պետական գնումների կազմակերպման գործընթացը, սակայն ընդգծել է, որ կան անօրինական շինարարության դեպքեր, որոնց վերաբերյալ սահմանվել է վարչական վերահսկողություն: