AM
28 Փետրվար 2012 - 09:41 AMT

Վահան Հովհաննիսյան. Խորհրդարանում, ինչպես քաղաքականության մեջ, ոչ ոքի չի կարելի հավատալ

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հանդես է եկել ԱԺ-ում, մեկնաբանելով երեկվա խոսակցությունը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ, որը հայտարարեց, թե «եթե Վահան Հովհաննիսյանը չի հավատում իրեն, իր անկեղծությանը, ապա ինքը նույնպես իրավունք ունի չհավատալ Հովհաննիսյանին»: «Այս դահլիճում ոչ ոքի չի կարելի հավատալ, քաղաքականության մեջ ոչ ոքի չի կարելի հավատալ, հավատալ-չհավատալ, նման բան չկա»,-ասել է Հովհաննիսյանը: Ըստ նրա, քաղաքականության մեջ կան միայն փաստարկներ ու ապացույցներ:

Որպես իր մտավախությունների ապացույց առ այն, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը կարող է օգտագործվել իշխանությունը ուզուրպացիայի ենթարկելու համար, Վահան Հովհաննիսյանը հիշեցրել է 1996թ. իրադարձությունները, երբ այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բանակի միջոցով և նույնիսկ առանց համապատասխան օրենքի առկայության յուրացրեց իշխանությունը:

ՀՀ ԱԺ փետրվարի 9-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի մասին» օրինագիծը: Ըստ օրինագծի, Հայաստանում ԱԻ կարող է հայտարարվել է այն դեպքում, երբ անմիջական սպառնալիք կա սահմանադրական կարգի վերաբերյալ, զինված ապստամբության, զանգվածային անկարգությունների, ահաբեկչական գործողությունների, ազգային, ռասսայական, կրոնական կոնֆլիկտների դեպքում, որոնք վտանգ են սպառնում մարդկանց առողջությանն ու կյանքին: Ըստ օրինագծի ԶՈւ կարելի է գործի դնել այն պայմաններում, երբ Եստիկանության ուժերն ու Ազգային անվտանգության ուժերը չեն կարող լուծել իրենց առջև դրված խնդիրները:

Արտակարգ իրավիճակների իրավական ռեժիմի մասին օրինագծի ընդունման փորձեր երկու անգամ արվել են 2007-ին, սակայն անհամաձայնությունների պատճառով հետաձգվել է: