«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ ֆինանսական նկատառումներից ելնելով մարդիկ չեն կարողանում գրքեր գնել: Մամլո ասուլիսում նա նշեց, որ նա և ոլորտի մի քանի մարդիկ հանդիպել են ՀՀ ֆինանսների նախարարությունում: Նա նշեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը 15 օր հետո պարզաբանում կտա, որ գրքերի գները չեն թանկանա: Նա նշում է, որ ամբողջ աշխարհում գրքերի վրա մեծ արտոնություններ են գործում: Նրա խոսքով թղթեր կան, որոնք ազատված են ավելացված արժեքի հարկից ` սիգարետի, ցեմենտի պարկի, կամ թերթի թուղթը, իսկ գրքի վրա այն չի տարածվում: Մարտիրոսյանի խոսքով դա պատճառաբանվում է, որ «այդ ապրանքի վրա չի տարածվում»:
Մարտիրոսյանն ասում է, որ այն ապրանք չէ, այլ հոգևոր արժեք է, որն ունի ապրանքի տեսք: Մարտիոսյանը նաև շեշտեց, որ իրեն նախարարությունում ավելի շուտ ասել էին, որ Բելառուսում և Ադրբեջանում գրքի ԱԱՀ-ն 20 տոկոս է, և նրանք նպատակահարմար չեն գտնում այն իջեցնել:





