AM
29 Փետրվար 2012 - 06:07 AMT

Սելիմի լեռնանցքը դեռ փակ է

Փետրվարի 29-ի ժամը 08.00-ի դրությամբ սաստիկ բուքի պատճառով շարունակում է փակ մնալ Սելիմի լեռնանցքը: Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածը սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է: Կատարվում են մաքրման և մշակման աշխատանքներ:

Հանրապետության միջպետական և հանրապետական մնացած բոլոր ճանապարհներն ու լեռնանցքները բաց են երթևեկության համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով: