AM
29 Փետրվար 2012 - 06:12 AMT

«Հրապարակ». Փորձել են «Ավշարի» սեփականատերերին մղել դեպի ՀՀԿ, բայց չեն կարողացել

«Ավշարի» գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը թեև անկուսակցական է, սակայն նախորդ ընտրություններում պատգամավոր էր դարձել ՀՅԴ ցուցակով: Այս անգամ լուրեր էին շրջում, որ նրան առաջադրելու է ՀՀԿ-ն` մեծամասնական ընտրակարգով, թիվ 18 ընտրատարածքում` Արարատից: Սակայն երեկ «Հրապարակը» հավաստի տեղեկություն է ստացել, որ Արայիկ Գրիգորյանին առաջադրելու է Դաշնակցությունը` նույն ընտրատարածքում: Իսկ նրա եղբայրը` Արամայիս Գրիգորյանը, ընդգրկվելու է ՀՅԴ ցուցակում: «Ըստ երևույթին, ոմանք փորձել են «Ավշարի» սեփականատերերին մղել դեպի ՀՀԿ, սակայն Գրիգորյան եղբայրները հավատարիմ են մնացել ՀՅԴ-ին: Արամայիս Գրիգորյանը նաև ՀՅԴ քվոտայով գյուղատնտեսության նախարար է աշխատել»,- գրում է թերթը: