AM
30 Հունվար 2004 - 17:32 AMT

2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 8 ՀԱԶԱՐ ՓԱԽՍՏԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

2003 թվականի ընթացքում ՀՀ քաղաքացիություն է ստացել 8287 փախստական Ադրբեջանից: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնակատարի ներկայացուցչի օգնական Էմիլ Սահակյանը, նրանց մեծ մասը բնակվում է Երեւանում` 2550 մարդ եւ Արարատի մարզում` 1946 մարդ: