AM
29 Փետրվար 2012 - 07:42 AMT

Մատուցողը նորապսակների սեղանից գողացել է 320.000 դրամ պարունակող ծրարը

Փետրվարի 27-ին ժամը 14.05-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևանի հարսանյաց սրահներից մեկի 29-ամյա մատուցողին, որը փետրվարի 12-ին երիտասարդ մի զույգի հարսանյաց հանդիսության ընթացքում նորապսակների սեղանից գողացել է հարսանյաց նվերներից մեկը՝ ծրար, որի մեջ եղել է 320.000 դրամ: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն: