AM
29 Փետրվար 2012 - 07:50 AMT

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել

Փետրվարի 28-ին ժամը 13.15-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Շիրակի փողոցում գտնվող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի նկուղային հարկից բերման են ենթարկել 50-ամյա մի տղամարդու, որի մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող 5.7 գրամ դեղնականաչավուն զանգված:

Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն: