Փետրվարի 29-ի ժամը 14.30-ի դրությամբ սաստիկ բուքի պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը: Բուքի և ծայրահեղ վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Ապարան-Սպիտակ, Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածները : Մաքրման և մշակման աշխատանքները շարունակվում են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով:





