AM
31 Հունվար 2004 - 13:37 AMT

ՎՐԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ

Վրաստանը ուսումնասիրում է Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը երեք անգամ ավելացնելու հնարավորությունը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոքերով, այդ հարցը քննարկվել է Վրաստանի էներգետիկայի նախարար Մամուկա Նիկոլաիշվիլու վերջերս Երեւան կատարած այցի ընթացքում: Ա.Մովսիսյանը նշել է, որ Հայաստանը ունի էլեկտրաէներգիայի առաքումը երեք անգամ ավելացնելու եւ օրվա ընթացքում այն 3-3,5 մլն կվտ հասցնելու հնարավորություն: Նշենք սակայն, որ վրաց սպառողների օգտագործված էներգիայի դիմաց կուտակված 3,5 մլն դոլար կազմող պարտքի պատճառով առաջացել է փետրվարի 1-ից հայկական էլեկտրաէներգիայի ներմուծման լրիվ դադարեցման սպառնալիք: Ներկայումս առաքումները իրականացնում է ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» հոլդինգի մեջ մտնող Միջազգային էներգետիկ կորպորացիան` 60 ՄՎտ ծավալով 1 կվտ էլեկտրաէներգիայի համար գանձելով 2,54 ցենթ: