AM
1 Մարտ 2012 - 08:03 AMT

Ձյան պատճառով փլվել է կաթի վերամշակման արտադրամասի տանիքը

Փետրվարի 29-ին, ժամը 16.55-ին Վայոց ձորի մարզի Սալլի գյուղից տեղեկություն է ստացվել, որ փլուզվել են Լ. Ղազարյանին պատկանող «ՍԵԼԻՄ» ՍՊԸ-ի կաթի վերամշակման արտադրամասի և անասնագոմի տանիքները` 200 քմ մակերեսով:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ըստ նախ¬նա¬կան գնահատման, փլուզման պատճառ է հանդիսացել տանիքին կուտակված ձյան շերտի ծանրությունը: Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը: