Փետրվարի 5-ին Երեւան կժամանի Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Գորան Լենմարկերը: Ինչպես ավելի վաղ նա հայտարարել էր Բաքվում (որտեղից նա կժամանի Հայաստանի մայրաքաղաք), այցի նպատակն է ղարաբաղյան հակամարտության առավել լրիվ ուսումնասիրությունը, տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ փաստերի հավաքումը: Երեւանում Գ.Լենմարկերը կհանդիպի երկրի խորհրդարանի ղեկավարության, արտգործնախարարի եւ պաշտպանության նախարարի հետ:





