«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Աժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) Արմավիրի մարզ տանող ավտոճանապարհին գտնվող իր ռեստորանային համալիրում` «Զվարթնոց»-ում, այսօր հավաքույթ է կազմակերպել: Խնջույքին ներկա են լինելու մոտ 300-400 հոգի, որոնց հետ Հակոբյանը պետք է քննարկի Աժ պատգամավորի թեկնածու դառնալու իր հնարավորություններին և կատարվելիք աշխատանքները: Ընթացքում էլ համակիրներին «պատիվ» կտա:
Թերթը զրուցել է Հակոբյանի հետ` պարզելու համար, թե ինչ նպատակով է նման միջոցառում կազմակերպել: Վերջինս հավաստիացրել է, որ դա քաղաքական միջոցառում չէ, և իր հարազատներն ու համակիրներն են ներկա լինելու այդ հավաքույթին. «Դա անձնական հավաք ա, ուղղակի խնջույք է լինելու մեր ռեստորանում»:





