AM
4 Փետրվար 2004 - 18:41 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Հայաստանը առաջարկել է Վրաստանին տեխնիկական աջակցություն ցուցաբերել Անդրկովկասի երկաթուղու աբխազական տեղամասի վերականգնման հարցում` դրա ապաշրջափակման դեպքում: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նրա խոսքերով, Ռուսաստանը Վրաստանին եւ Հայաստանին կապող աբխազական տեղամասի բացումը շահավետ է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Վրաստանի համար, որն այսօր ստիպված է իր բեռները անցկացնել շրջանցող ճանապարհով` վճարելով Ադրբեջանին տարանցման համար: Նա ավելացրել է, որ ճանապարհի ապաշրջափակման հարցում շահագրգռվածություն է ցուցաբերում նաեւ Ռուսաստանը: Հիշեցնենք, որ պաշտոնական Թբիլիսին տվյալ հարցի լուծումը կապում է Աբխազիա վրացի փախստականների վերադարձի հետ: