AM
4 Փետրվար 2004 - 19:19 AMT

ՎՐԱՍՏԱՆԸ ԻՋԵՑՐԵԼ Է ՏԱՐԱՆՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Վրաստանի նոր ղեկավարությունը արտոնյալ սակագներ է սահմանել իր տարածքով հայկական բեռների տարանցման համար: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նրա խոսքերով, ներկայումս Հայաստանի համար մտցվել է 24 տոկոսանոց զեղջ նավթամթերքի տարանցման եւ 17 տոկոսանոց զեղջ` մյուս բեռների համար: Նշենք, որ ավելի վաղ Միխաիլ Սահակաշվիլին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Վրաստանը մտադիր է վերանայել տարանցիկ սակագները Հայաստանի համար, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ավելացման նպատակով: