Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ երեկ Հայաստանը Նախիջեւանի իշխանություններին է հանձնել ադրբեջանցի մի զինվորականի: Ինչպես տեղեկացրել են «Արմինֆո» գործակալությանը ԿԽՄԿ ներկայացուցչությունում, այդ գործողությունը տեղի է ունեցել Երասխավանի (Հայաստան) եւ Նախիջեւանի (Ադրբեջան) միջեւ սահմանի հատվածում:





