Հայաստանի Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովման նպատակով խոսնակ Արթուր Բաղդասարյանը փետրվարի 11-ին հրավիրել է խորհրդարանական խմբակցությունների եւ խմբերի ղեկավարներին քաղաքական խորհրդակցության: Ինչպես հաղորդել են ԱԺ մամուլի ծառայությունից, պատգամավորները կքննարկեն խորհրդարանական վերջին զարգացումները եւ երկրի օրենսդիր մարմնի նորմալ գործունեության ապահովման ուղիները: Հիշեցնենք, որ փետրվարի սկզբից ընդդիմնության կողմից պատգամավորները բոյկոտում են խորհրդարանի աշխատանքը:





