Փետրվարի 20-23-ը Ծաղկաձորում կկայանա «Համագործակցություն եւ ինտեգրացում-2004» հայ-ռուսական գործարար-հանդիպումը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են Միջազգային ինտեգրացմանն աջակցության “Վեսթ Մասթեր” կենտրոնից, ռուսաստանյան կողմից հանդիպմանը կմասնակցեն ՌԴ առեւտրա-արդյունաբերական պալատի, Ադրյունաբերողների եւ գործարարների միության, Ապրանքարտադրողների ռուսաստանյան միության ներկայացուցիչները, ինչպես նաեւմի շարք խոշոր ընկերություններ տնօրեններ: Աղբյուրի համաձայն` համաժողովը կնպաստի գործարար շփումների զարգացմանը, որը թույլ կտա ընդարձակել իրացման շուկաները, ավելացնել ընկերությունների ներուժը:





