Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը չի ակնկալում ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորում: Այդ մասին նա այսօր հայտարարել է լրագրողներին Երեւանում: Առավել եւս, ասել է նախարարը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջերս հայտարարել է, որ ինքը չի շտապում այդ խնդրի լուծման հարցում եւ գերադասում է լուծել այն հանգիստ իրադրությունում: «Դա շատ ճիշտ եւ դրական քայլ է, եւ մենք պետք է ամեն կերպ աջակցենք նրան դրանում»,- նշել է Ս. Սարգսյանը:





