Կոսովոյում խաղաղարար առաքելության իրականացման համար Երեւանից հայ զինծառայողների խմբի մեկնումը հետաձգվել է: Հիշեցնենք, որ այսօր 34 հայ զինվորականներից կազմված դասակը պետք է մեկներ Աթենք` միանալու հունական գումարտակին, որը մասնակցելու է Կոսովոյում միջազգային խաղաղարար գործողություններին: ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հայտնել է, որ խաղաղարարների մեկնումը հետաձգվում է տեխնիկական պատճառներով: Ակնկալվում է, որ հայ «երկնագույն սաղավարտները» Աթենք կմեկնեն վաղը:





