Թիվ 21 ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ-ն որոշել է պաշտպանել ՄԱՊ ընկերության բաժնետեր Ալեքսան Պետրոսյանին, հնարավոր է առաջադրվի Արմավիրի «Պարենարդշին» ԲԲԸ նախագահ, մի քանի ՍՊԸ-ների հիմնադիր Աշոտ Հակոբյանը: Առաջադրվելու իր որոշման վերաբերյալ «Հրապարակի» հարցին ի պատասխան Հակոբյանն ասել է. «Ճիշտն ասած` Արմավիրում ստեղծվել է նախաձեռնող խումբ, որն ինձ առաջարկել է առաջադրվել: Ես հարգանքով եմ վերաբերվում այդ առաջարկին, բայց վերջնական որոշում կկայացնեմ առաջիկա շաբաթվա ընթացքում»: Սա այն տարածքն է, որտեղի երկու հիմնական թեկնածուները` Նահապետ Գևորգյանը և Ռուստամ Գասպարյանը, փոխադարձ համաձայնությամբ հայտարարեցին չառաջադրվելու իրենց որոշման մասին:





