AM
6 Մարտ 2012 - 06:08 AMT

«Հրապարակ». Քանաքեռ-Զեյթունում քննարկում են Արայիկ Քոթանջյանի և Միհրան Պողոսյանի հարաբերությունները

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այս օրերին քննարկվում են վարչական շրջանի ԲՀԿ-ական ղեկավար Արայիկ Քոթանջյանի և ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի լարված հարաբերությունները: «Հրապարակը» գրում է, որ ըստ շրջանառվող լուրերի, Միհրան Պողոսյանն այդ տարածքում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ է նշանակել ոմն Գևորգի, որը նրա աջ թևն է և ԴԱՀԿ պետին պատկանող «Քեթրին» սուպերմարկետների ցանցում «նայողի» դեր է կատարում: Միհրան Պողոսյանը խոստացել է, որ եթե Գևորգն իրեն արդարացնի, ինքն օգնելու է նրան ընտրություններից հետո Քանաքեռ-Զեյթունի թաղապետը դառնալ: