Մարտի 6-ի` ժամը 08.00-ի դրությամբ` միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ճանապարհահտվածը:
Կատարվում են մաքրման և մշակման ինտենսիվ աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով:





