Մարտի 5-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել 45-ամյա մի տղամարդու, որի մոտ հայտնաբերվել է սուրճի բաժակ` 25-30 մլգ դեղնավուն, սուր հոտով նյութի պարունակությամբ: Ըստ տղամարդու հայտարարության՝ նշված նյութը թմրամիջոց է, որը պատրաստել է ներարկման եղանակով իր օգտագործման համար:
Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:





