Բաքուն հնարավոր է համարում Երեւանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները սկսել զրոյից: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը: «Բանակցային գործընթացում սկզբունքների մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ դրանք ընդունեն երկու կողմերն էլ, եւ, ելնելով, դրանից, հանարվոր կլիներ առաջ ընթանալ: Այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում չկա այնպիսի մի սկզբունք, որն ընդունելի լինի կողմերի համար, ուստի Ադրբեջանը լիակատար իրավունք ունի սկսել բանակցությունները զրոյից», – ասել է նա: «Իրականում, եթե բանակցությունների արդյունքում ոչ մի հարց չի հաջողվել համաձայնեցնել, ապա դա ինքնին խոսում է այն մասին, որ կարգավորման գործընթացն առայժմ գտնվում է զրոյական ցուցանիշում: Պարզապես հայկական կողմը ցանկանում է Ադրբեջանին որոշ առաջարկութուններ պարտադրել, սակայն դա երբեք չի հաջողվի», – ընդգծել է նախարարը:





