AM
12 Փետրվար 2004 - 13:23 AMT

ՍՊԱՍՎՈՒՄ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ

Մոտ ժամանակներս սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պաշտոնական այցը Թուրքիա, լրագրողներին է հաղորդել Բաքվում թուրք դեսպան Ահմեդ Ունալ Չեւիքեզը: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այցի ժամկետները դեռեւս կոնկրետացված չեն, ինչպես նաեւ քննարկված չէ երկկողմ փաստաթղթերի ցուցակը, որոնց ստորագրումը նախատեսվում է այցի ընթացքում: «Սակայն հայտնի է, որ այցի ընթացքում ակնկալվում է երկարաժամկետ հեռանկարային համագործակցության մասին պայմանագրի կնքում: Այդ պայմանագիրը կարող է ընդգրկել հաջորդ 5-10
տարին»,- նշել է դեսպանը: