AM
12 Փետրվար 2004 - 14:35 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՄԲ ԿԶԲԱՂՎԻ ՆԱԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ «ԼՅՈՒԳԵՐԱ ԵՎ ՄԱԿԼԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Երեւանում բացվել է աշխատանքի տեղավորման սլովակա-հոլանդական «Լյուգերա եվ Մակլեր» ընկերության ներկայացուցչությունը: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանն է հաղորդել ներկայացուցչության մենեջեր Մարիաննա Փիլոյանը, ստորաբաժանման հիմնական ուշադրությունը կկենտրոնացվի Հայաստանում կադրային ներուժի ավելի արդյունավետ կառավարման վրա: Ներկայացուցչության աշխատանքը կառուցվելու է գործատուներից ստացվող կոնկրետ հարցումների հիման վրա: Ընկերության ծառայությունների վճարը, որոնց մեջ մտնում է նաեւ խորհրդակցական աջակցությունը, կգանձվի գործատուից: Փիլոյանի խոսքերով, ընկերությունը չի զբաղվելու Հայաստանի քաղաքացիների աշխատանքի տեղավորմամբ արտասահմանում: Հակառակը, նա չի բացառել մենեջմենթի ոլորտում բավարար փորձ ունեցող արտասհամանյան մասնագետների Հայաստան ներգրավելու հնարավորությունը: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սլովակիայում, ներկայացուցչություններ են գործում Հոլանդիայում, Չեխիայում եւ Ռումինիայում: