Հայտնի երգիչ Ավրաամ Ռուսսոն բուժում չի անցնում Երեւանի «Գրացիա» Հետվնասվածքային վերականգնողական կենտրոնում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել կենտրոնի բժիշկ Վադիմ Խաչատուրովը: Հիշեցնենք, որ մի շարք ռուսական ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել այն մասին, թե Ավրաամ Ռուսսոն ներկայումս բուժման կուրս է անցնում նշված կենտրոնում: Նույն աղբյուրների համաձայն, անցյալ շաբաթ Մոսկվայում իր տան մոտ երգչի վրա է հարձակվել խուլիգանների մի խումբ եւ դաժան ծեծի ենթարկել նրան: Ռուսսոյին բազմաթիվ վնասվածնքերով, ուղեղի ցնցմամբ եւ քթի կոտրվածքով տեղափոխել են հիվանադանոց: Դրանից հետո, տեղեկատվության համաձայն, երգիչը մեկնել է Երեւան:





