ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և նրա թիկնազորի նախկին պետ, գործարար Արթուր Հարությունյանի (Պալաչ) միջև ծագած տրանսպորտային «բարեգործական» վեճը կարծես այլ ընթացք է ստանում: «Երկիրը» գրում է, որ երեկ վաղ առավոտից «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Աբովյան քաղաքի բնակիչներին Երևան հասցնող անվճար ավտոբուսները չեն գործել: Փոխարենը ավելացել է Աբովյանից Երևանի ավտոկայան տանող երթուղու ավտոբուսների թիվը:
Աբովյանի բնակիչները խոսում են, որ Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Հարությունյանը համաձայնության են եկել, և ԲՀԿ ղեկավարը որոշել է խնայել իր սանիկին` թողնելով, որ այս գիծը սպասարկեն միայն 261 համարի երթուղային տաքսիները, որոնք պատկանում են Արթուր Հարությունյանի «Քինգ Դելյուքս» ընկերությանը:





