AM
14 Փետրվար 2004 - 15:11 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ԵՎ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻ ՕՐԸ

Այսօր Հայաստանում նշում են ժողովրդի կողմից ամենասիրված տոներից մեկը` Տեառնընդառաջը: Տոնը նշանավորում է գարնանամուտը: Այդ օրը ընդունված է ցատկել խարույկների վրայով, որոնք վառվում են բակերում եկեղեցուց բերված կրակից: Հայ Առաքելական եկեղեցին պահպանել է այդ ավանդույթը, որը արմատավորվել է Հայաստանում հեթանոսական ժամանակներից: Միեւնույն ժամանակ, վերջին տարիներին Ամենայն Հայոց կաթողիկոսի հրահանգով փետրվարի 14-ը նշվում է նաեւ որպես Նորապսակների օր: