AM
16 Փետրվար 2004 - 15:44 AMT

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԴՐԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ ԱՄԲՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ ԿՕԳՏԱԳՈՐԾՎԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով Մինսկի խումբը ունի «դրական ներուժ», որը ամբողջ ծավալով կօգտագործվի ԵԱՀԿ-ում Բուլղարիայի նախագահության ընթացքում: Այդ մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությանն է հայտարարել ԵԱՀԿ Գործող նախագահ, Բուլղարիայի արտգործնախարար Սողոմոն Պասսին` Մոսկվա կատարելիք իր այցի նախաշեմին: «Հուսով եմ, որ նախորդ տարի Հայաստանում եւ Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո լրացուցիչ հնարավորություններ կառաջանան այս ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու համար»,- ասել է Պասսին: Նա հայտնել է, որ մտադիր է մոտ ապագայում այցելել Հարավային Կովկաս եւ բանակցություններ վարել տարածաշրջանի երկրների ղեկավարության հետ: «Կարծում եմ, որ այդ ուղեւորության ընթացքում մենք կկարողանանք մանրամասն քննարկել խնդիրները եւ կփնտրենք դրանց լուծման համապատասխան ուղիները»,- նշել է ԵԱՀԿ նախագահը: