Աթենքում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին, այսօրվա տվյալներով, Հայաստանից կմասնակցի 11 մարզիկ: Խաղերի 11-րդ ուղեգիրը ապահովել է ազատ ոճի ըմբիշ Ժիրայր Հովհաննիսյանը, որը հաղթանակ է տարել օրերս Սոֆիայում կայացած միջազգային մրցաշարում: Նշենք, որ Օլիմպիական խաղերը կկայանան Աթենքում ընթացիկ տարվա օգոստոսին:





