AM
17 Փետրվար 2004 - 13:49 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԶՐՈՅԻՑ» ՍԿՍԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՔՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԿՈՉ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները «զրոյից» վերսկսելու անհրաժեշտության մասին` ոչ այլ ինչ է, քան հակամարտության գոտում պատերազմական գործողությունները վերսկսելու կոչ: Այս մասին լրագրողների հայտարարել է Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության առաջնորդ Խոսրով Հարությունյանը: Նրա խոսքերով` նման դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը փակուղի մտցնելու նպատակ է հետապնդում եւ մարտահրավեր է` ուղղված միջազգային հանրությանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին: