2003 թվականին Հայաստանում արձանագրվել է 1025 ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), որոնց հետեւանքով զոհվել է 252 եւ վիրավորվել` 1294 մարդ: Այդ մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը: Նրա խոսքերով` 2003 թվականին ՃՏՊ-ների թվի աճը նախորդ տարվա համեմատությամբ կազմել է 2,3 տոկոս:





