Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու այցը Հայաստան նախատեսվում է մարտի առաջին տասնամյակում: Ինչպես հաղորդում է «Լուրեր-Վրաստան» գործակալությունը, այցի ժամկետները եւ ձեւաչափը տվյալ պահին գտնվում են համաձայնեցման փուլում: Նախնական տվյալներով, Միխաիլ Սահակաշվիլին Երեւան կժամանի մարտի 6-ին:





