AM
18 Փետրվար 2004 - 17:57 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՒՄ

Ադրբեջանի իրավապահ մարմինները հայտնաբերել են հանցավոր մի խումբ, որը զբաղվում էր անօրինական ճանապարհով երեխաներին արտասահման տեղափոխելով: Այդ մասին, ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, հայտնել է ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբասովը: Նրա խոսքերով, այդ մարդիկ արտասահման էին տանում հիվանդ երեխաներին, ուր նրանց օգտագործում էին որպես ներքին օրգանների փոխպատվաստման դոնորներ: Ընդ որում, նախարարը չի հայտնել այն երկրների անվանումները, ուր տեղափոխվել են երեխաները: Նա խոստովանել է, որ թրաֆիքինգի երեւույթն առկա է Ադրբեջանում եւ քայլեր են ձեռնարկվում դրա դեմ պայքարն ուժեղացնելու ուղղությամբ: