AM
10 Մարտ 2012 - 08:58 AMT

Արթուր Չիլինգարովը Պուտինի ողջույնն է հաղորդել Երևանում մեկնարկած ՀՀԿ համագումարին

Խորհրդային Միության ու Ռուսաստանի Դաշնության հերոս, ՌԴ Պետդումայում «Միասնական Ռուսաստանի» խմբակցության փոխղեկավար Արթուր Չիլինգարովը ՌԴ վարչապետ ու նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ իշխող կուսակցության ողջույնն է հաղորդել Երևանում մեկնարկած ՀՀԿ համագումարին: «ՀՀԿ-ն Հայաստանի առաջատար քաղաքական ուժն է, որը մշտապես աջակցում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը»,-մեջբերել է նա Պուտինի խոսքերը:

Արթուր Չիլինգարովն անդրադարձել է նաև Ռուսաստանում կայացած նախագահական ընտրություններին՝ նշելով, որ ՀՀ նախագահն ու վարչապետը «ջերմորեն շնորհավորեցին Վլադիմիր Պուտինին հաղթանակի կապակցությամբ»: «Ընտրությունները, որոնք կայացան Ռուսաստանում, երաշխավորում են հայ-ռուսական հարաբերությունների կայուն զարգացումը»,-ասել է նա:

Բացի այդ, Չիլինգարովը նշել է, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն եղել է Պուտինի վստահված անձը ընտրություններում՝ հավելեկով, որ ՌԴ հայերի 100 տոկոսը քվեարկել է Պուտինի օգտին: