AM
19 Փետրվար 2004 - 18:18 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ 10-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը փետրվարի 21-ին կմեկնի Մոսկվա` մասնակցելու «Դաշնության խորհուրդ. տասնամյակի փորձ, արդյունքներ եւ հեռանկարներ» միջազգային խորհրդաժողովին: Համաժողովը նվիրված է Ռուսաստանի անկախ խորհրդարանականության 10-ամյակին: Խորհրդաժողովի աշխատանքին կմասնակցեն 14 պետությունների եւ երեք միջխորհրդարանական կազմակերպությունների` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Հյուսիսային խորհրդի եւ ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները: