ՀՅԴ-ն հանդես է գալիս հօգուտ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման` առանց որեւէ նախապայմանների Անկարայի կողմից: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել է ՀՅԴ Գերագույն բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նրա խոսքերով, հենց Թուրքիան է փակել Հայաստանի հետ սահմանը, ուստի եւ երկկողմ հարաբերություններ հաստատելու դեպքում Անկարայի կողմից առաջ քաշվող նախապայմաններն անընդունելի են:





