AM
20 Փետրվար 2004 - 16:21 AMT

ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓԵՏՐՎԱՐԻ 23-25 ԿԱՅՑԵԼԻ ԲԵԼԱՌՈՒՍ

Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Գենադի Նովիցկու հրավերով փետրվարի 23-25-ը Հայաստանի Աազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով կլինի Մինսկում: Ինչպես հաղորդեցին ՀՀ խորհրդարանի մամուլի ծառայությունից, այցի ընթացքում հայկական պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան Բելառուսի քաղաքական ղեկավարության հետ: Նշենք, որ մինչ այդ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Մոսկվա` անկախ ռուսաստանյան խորհրդարանականության 10-ամյակին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու համար: