Այսօր առավոտյան Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի փեսա Գիա Ջոխթաբերիձեին` Վրաստանում բջջային կապի խոշորագույն «Մագտիկոմ» ընկերության ղեկավարը: Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Գռուզիա» լրատվական գործակալությունը, նա դուրս է բերվել Թբիլիսի-Փարիզ չվերթից: Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Օկրուաշվիլիի խոսքերով` ձերբակալման ժամանակ ինքնաթիռի սրահում Ջոխթաբերիձեն փորձել է դիմադրություն ցուցաբերել իրավապահ մարմինների աշխատակիցներին: Նրա խոսքերով` նախկին նախագահի փեսան, որը երկու անգամ, հուվարի 26-ին եւ փետրվարի 17-ին, ցուցմունքներ տալու համար հրավիրվել է դատախազություն, մտադրվել էր մեկնել Փարիզ, այնուհետեւ` ԱՄՆ, չնայած հետաքննությունը խնդրել էր նրան չբացակայել Թբիլիսիից: Նախնական տվյալներով` Ջոխթաբերիձեն մեղադրվում է առավել խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու մեջ:





