AM
21 Փետրվար 2004 - 13:38 AMT

ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 26-28-Ը ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԲԻԶՆԵՍ-ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Հայ գործարարների ներկայացուցչական պատվիրակությունը կմասնակցի փետրվարի 26-ից 28-ը Մոսկվայում կայանալիք բիզնես-համաժողովին: Ինչպես տեղեկացրել է լրագրողներին Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատի (ԱԱՊ) նախագահ Մարտին Սարգսյանը, համաժողովի մասնակիցները կքննարկեն ներդրումային քաղաքականությանը եւ ապրանքաշրջանառությանն առնչվող հարցեր: Նրա խոսքերով` ՀՀ ԱԱՊ համաժողովում կներկայացնի ընդհանուր առմամբ 20-25 մլն ԱՄՆ դոլարի շուրջ 20 բիզնես-ծրագիր: