AM
21 Փետրվար 2004 - 15:33 AMT

ԲԱՔՈՒՆ ՋԱՆՈՒՄ Է ՇԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՀԱՅ ՍՊԱՅԻ ԳԱԶԱՆԱՅԻՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրությունները հայ զինվորների կողմից ադրբեջանցի հովիվ Փոլադ Ահմեդովի սպանության վերաբերյալ` Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ սպայի գազանային սպանությունից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու բացահայտ փորձ է: Այդ մասին հայտարարել են Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում` ուշադրություն դարձնելով այն բանի վրա, որ այդ տեղեկատվությունները հայտնվել են անմիջապես այն բանից հետո, երբ միջազգային ԶԼՄ-ները տեղեկացրեցին բուդապեշտյան ողբերգության մասին: Միեւնույն ժամանակ, Հայաստանի պաշտպանության նախարարությունում կտրականապես հերքել են Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրություններն ադրբեջանցի հովվի սպանության մասին` անվանելով դա պաշտոնական Բաքվի քարոզչական մեքենայի հերթական սադրանք: Նշենք, որ նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ հայ զինվորականները Հայաստանի Իջեւանի շրջանին սահմանակից Ղազախի շրջանում գնդակահարել են մի հովվի` Փոլադ Ահմեդովին: