AM
12 Մարտ 2012 - 12:56 AMT

Թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ

ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը:

Մրցույթին կարող են ներկայացվել 2011թվականի ընթացքում հրապարակված լրագրողական նյութերը հետևյալ անվանակարգերում՝ Տպագիր և առցանց լրատվամիջոցներ, Հեռուստատեսություն և ռադիո: Յուրաքանչյուր անվանակարգում կշնորհվեն դրամական մրցանակներ՝ 100-ից 300 հազար դրամ:

Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է թրաֆիքինգի հարցերով ազգային փորձագետներից և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքները կդիտարկվեն և կգնահատվեն ժյուրիի կողմից նախապես մշակված չափորիշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի և թրաֆիքինգ երևույթի ճիշտ մեկնաբանման սկզբնուքներով: Ժյուրին իրավասու է մրցանակ չշնորհել որևէ անվանակարգում կամ տեղի համար, եթե գնահատման չափանիշներին համապատասխան նյութ չլինի:

Լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2012 թվականի ապրիլի 6-ը ներառյալ: Մրցույթի արդյունքները կներկայացվեն 2012 թվականի մայիսի 3-ին` Մամուլի ազատության օրը՝ Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխության ժամանակ: Նյութերը կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11:00-ից մինչև 16:00 «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ: