Տարածաշրջանային այցի շրջանակներում այսօր Հայաստան է ժամանում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Թերի Դեւիսը: Այսօր եւետ Թ.Դեւիսը Երեւանից կմեկնի Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ, որտեղ կհանդիպի տեղական իշխանությունների եւ Ադրբեջանից հայ փախստականների հետ: Փետրվարի 24-ին զեկուցողը Երեւանում կհանդիպի Հայաստանի ղեկավարության, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում երկրի պատվիրակության անդամների հետ: Փետրվարի 25-ին Թ.Դեւիսը կմեկնի Ադրբեջան:





