Ձյան առատ տեղումների եւ ստեղծված ծայրահեղ վտանգավոր իրավիճակի պատճառով կասեցվել է Վրաստանի մի քանի ավտոճանապարհների, այդ թվում Վրաստանի Ախալքալաքի շրջանը Հայաստանի հետ կապող լեռնային մայրուղիների երթեւեկությունը: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, վկայակոչելով Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը, ճանապարհները դեռեւս չեն մաքրվում ձնահյուսերի վտանգի պատճառով: Ձյան ծածկույթի բարձրությունը այստեղ հասնում է կես մետրի:





