AM
23 Փետրվար 2004 - 17:43 AMT

ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆԴԵՊ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՏԱՐԱԾ ԴՐԱԿԱՆ ՔԱՅԼԸ ՊԵՏՔ Է ՁԵՌՆԱՐԿՎԻ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԳՏՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ

Կիպրոսի հանդեպ Թուրքիայի կատարած դրական քայլը պետք է ձեռնարկվի նաեւ Հայաստանի նկատմամբ: Այդ մասին ասվում է թուրքական «Ռադիկալ» թերթում տեղ գտած «Հերթը Հայաստանինն է» հոդվածում: Հրապարակման հեղինակը հիշատակում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայերին ուղղված կոչը` անցյալի բեռից ձերբազատվելու եւ ապագային նայելու նպատակահարմարության մասին: Ընդ որում նշվում է, որ դա բավարար չէ, քանի որ նման կոչեր նախկինում էլ հնչել են: Հոդվածագրի կարծիքով, Թուրքիայի վարչապետը պետք է այցելի Հայաստան թուրք գործարարների մի պատվիրակության գլխավորությամբ, որոնք իր հայ գործընկերների հետ կքննարկեին առեւտրատնտեսական կապերի զարգացման ուղիները: Միեւնույն ժամանակ թերթը նշում է, որ Անկարան առավել ակտիվորեն պետք է իրեն դրսեւորի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում` ստանձնելով «ավագ եղբոր դերը»: «Անհրաժեշտության դեպքում` մենք պետք է Հայաստանին նաեւ տնտեսական եւ տեխնիկական օգնություն տրամադրենք», – ասվում է հոդվածում: