AM
24 Փետրվար 2004 - 13:11 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՁԵՌՆԱՐԿԵԼ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայաստանի իշխանությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցներն արտասահմանում գտնվող իր զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Նրա խոսքերով` այդ միջոցները ձեռնարկվել են վերջերս Բուդապեշտում ադրբեջանցի սպայի կողմից հայ զինծառայողի սպանության առնչությամբ: